Աշխարհաքաղաքական տարբեր կողմնորոշները Անուշ Սեդրակյանին ու Արամ Սարգսյանին լեզվակռվի մղեցին
SocietyԱշխարհաքաղաքական տարբեր կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչները տարակարծիք են համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանի և Արևմուտքի դերի հարցում: Ավելին, հայ-իրանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցը դարձավ բանավեճի առիթ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի եւ «Ազատ դեմոկրատներ» կու սակցության անդամ Անուշ Սեդրակյանի համար: Կողմերը սկսեցին քննարկել ոչ թե խնդիրը, այլ ցուցադրել իրենց աշխարհաքաղաքական դիրքորոշումները: ՀԴԿ առաջնորդն իր խոսքում ասաց, որ ԱՄՆ-ն սխալ քաղաքականություն է վարում եւ քննադատեց ամերիկյան վարչակարգին: Անուշ Սեդրակյանն էլ պաշտպանեց ամերիկյան քաղաքականությունը` հավելելով, որ տասնամյակներ շարունակ Կուբայի եւ ԻԻՀ-ի հետ սառած հարաբերություններ ունեցող Վաշինգտոնը փորձում է հարաբերություններ ստեղծել: Այնուհետեւ ՀԴԿ առաջնորդը Սեդրակյանին մեղադրեց պատմական էքսկուրս կատարելու եւ խնդրին մակերեսորե ն նայելու մեջ: Ինչին ի պատասխան Սեդրակյանն ասաց, որ ի տարբերություն ասուլիսին ներկա իր գործընկերոջ նա «ռեալպոլիտիկի» դիրքերից է կատարում իր ուսումնասիրությունը:
Ավելի ուշ արդեն կողմերը ժամկետներ նշեցին, թե երբ են կործանվելու ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն: Ըստ Արամ Սարգսյանի, դա տեղի կունենա մինչեւ 2020թ., ըստ Սեդրակյանի, ՌԴ-ն արդեն կործանված է. «Տնտեսությունն անկում է ապրում, ռուսական ռուբլին արժեզրկվում»:
«Ինչ երջանկությամբ եք դուք ասում, որ ՌԴ-ն կործանվում է: Դուք երջանկության մեջ եք»,- սարկազմով ասաց Սարգսյանը, ինչին ի պատասխպան Սեդրակյանն ասաց, որ ՌԴ-ն 20-րդ դարի քաղաքականություն է վարում 21-րդ դարում եւ «կամ պետք է խելքը գլուխը հավաքի կամ ապամոնտաժվի»: Որոշ ժամանակ եւս շարունակված «քննարկումներից» հետո, քաղաքական գործիչները միմյանց մեղադրեցին ստախոսության մեջ: