Ավելի քան 1,3 հազար հետախույզներ վարժանքներ են սկսել ՌԴ Հարավային ռազմական օկրուգում եւ Հայաստանում
SocietyԱվելի քան 1,3 հազար հետախույզներ «պայմանական հակառակորդի թիկունքում» վարժանքներն են սկել Հյուսիսային Կովկասում, Հայաստանում եւ Վոլգոգրադի մարզում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
«Հարավային ռազմական օկրուգի 5 զորավարժարաններում, որոնք գտնվում են Վոլգոգրադի մարզում, Ստավրոպոլի երկրամասում, Հյուսիսային Օսիա-Ալանիայի, Կարաչայ Չերքեսիայի հանրապետություններում եւ Հայաստանում, անցկացվում են դաշտային ընդգրկուն պարապմունքներ զորային հետախուզության ստորաբաժանումներով, որոնցում ներգրավված են ավելի քան 1300 զինծառայողներ, գործի Է դրված շուրջ 300 միավոր հատուկ տեխինկա»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Պարապմունքներն անցկացվում են առավելագույնս մարտականին մոտեցված պայմաններում: Հետախուզական ստորաբաժանումները պետք Է գործեն գլխավոր ուժերից կտրված, պայմանական հակառակորդի թիկունքում՝ հույսը դնելով սոսկ սեփական կարողությունների եւ ունակությունների վրա, նշված Է հաղորդագրության մեջ: