Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության հրատապ նախագծերի շրջանակներում կիրականացվի 12 ծրագիր
SocietyՀայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ 2015 թվականի պետական բյուջեից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացվել է 445 միլիոն դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը, Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված գումարները կբաշխվեն հետեւյալ կերպ. Լճաշեն համայնքի խորքային հորի հորատման համար նախատեսված է տրամադրել 21 միլիոն 915 հազար դրամ, Մաքենիս համայնքի խմելու ջրագծի կառուցմանը` 22միլիոն 400 հազար դրամ, Փոքր Մասրիկ համայնքի խմելու ջրագծի կառուցմանը` 29 միլիոն 20 հազար դրամ, Ներքին Գետաշեն համայնքի ոռոգման հա մակարգի կառուցմանը` 35 միլիոն 455 հազար դրամ, Արեգունի համայնքի համայնքային կենտրոնի կառուցմանը` 29 միլիոն 540 հազար դրամ, Դրախտիկ համայնքի համայնքային կենտրոնի կառուցմանը` 28 միլիոն 940 հազար դրամ, Ծովագյուղ համայնքի մշակույթի տան վերանորոգմանը` 24 միլիոն 350 հազար դրամ, Մարտունի քաղաքի Մամիկոնյան փողոցի ասֆալտապատմանը` 59 միլիոն 540 հազար դրամ, Սեւան քաղաքի Նաիրյան փողացի ասֆալտապատմանը` 103 միլիոն 280 հազար դրամ, Գեղամավան համայնքի մշակույթի տան միջոցառումների սրահի ջեռուցման համակարգի կառուցմանը` 7միլիոն 110 հազար դրամ, Լճափ համայնքի մի ջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի կառուցմանը` 18 միլիոն 505 հազար դրամ, Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի վերակառուցմանը` 29 միլիոն 220 հազար դրամ:
Խոսրով Խլղաթյան