Գյումրիից Երեւան տեղափոխված 23-ամյա հղի կինը մահացել է
Society«Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 25 շաբաթական հղիությամբ երիտասարդ կին:
Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը, գյումրիաբնակ կինը հուլիսի 31-ին տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունÖ „:
«Հղիի՝ հիվանդանոց դիմելու պահին վիճակը ծայրահեղ ծանր էր և ախտորոշվել էր սրտի նեյտրալ անբավարարության չորրորդ աստիճան, ինչը նշանակում է ծանր սրտային պաթոլոգիա», - ասաց Շուշան Հունանյանը:
Նա նաև մանրամասնեց, որ հիվանդանոց դիմելու հաջորդ օրը բժիշկները կատարել են հղիության ընդհատում՝ փորձելով փրկել կնոջ կնաքը, սակայն օգոստոսի 4-ին կինը մահացել է: