Օգոստոսի 5-ին Երևանում կանցկացվի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը
Culture«Երևան ՏԱՐԱԶֆեստ» միջոցառումը, որը նախատեսված էր ս/թ օգոստոսի 2-ին, կկայանա օգոստոսի 5-ին ժամը 19:00-ից 22:00՝ Հյուսիսային պողոտայում:
Հիշեցնենք, որ «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող «Երևան Տարազֆեստ» առաջին փառատոնը կազմակերպվում է «Տերյան մշակութային կենտրոն»-ի հետ համատեղ: Հյուսիսային պողոտայում տեղակայված տաղավարներում, փառատոնի խորհրդին համահունչ, կներկայացվեն Երևանի պատմության թանգարանի, Մեգերյան կարպետ-թանգարանի ցուցանմուշները, Անահիտ Սիմոնյան նորաձևության տան, ինչպես նաև մի շարք անհատ ստեղծագործողների աշխատանքները: «Մարաշլեան» ֆոտո ատելիեն էլ կներկայանա առանձին տավավարով, որում բոլոր ցանկացողները կարող են լուսանկարվել:
Փառատոնի շրջանակում տեղի կունենա հագուստների ցուցադրություն, որի ընթացքում կներկայացվեն Տերյան մշակույթի կենտրոնի, ինչպես նաև դիզայներ Արամ Նիկոլյանի տարազների հավաքածուները:
Մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի բոլոր հյուրերին օգոստոսի 5-ին ժամը 19:00-ից սիրով հրավիրում ենք Հյուսիսային պողոտա՝ մասնակցելու «Երևան ՏԱՐԱԶֆեստ» միջոցառմանը: