Մաքենիս գյուղն ընթացիկ տարում կունենա խմելու ջրի շուրջօրյա մատակարարում
SocietyԳեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում հատկացված 18 միլիոն դրամի հաշվին ավարտին կհասցվի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը, որը կիսատ էր մնացել նախորդ տարում, միջոցների անբավարարության պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մաքենի սի գյուղապետ Հարություն Մանուկյանը, ջրատարի արտաքին ցանցի երկարությունը կազմում է 3400 մետր, որից 1600 մետրը կառուցվել է նախորդ տարում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության եւ մաքենիսցի բարերար Ժորա Մելքոնյանի միջոցներով:
Ավարտված է նաեւ 1200 մետր երկարության ջրատարի ներքին ցանցը:Մնացած 1800 մետր երկարության ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքներն էլ կիրականացվեն ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 18 միլիոն դրամի հաշվին:»Գյուղապետարանի միջոցներով ջրատարի փոսը փորվել է 1300 մետր երկարությամբ, սպասում ենք ֆինանսավորմանը, որի ստացվելուն պես կձեռնարկենք շինարարական աշխատանքները: Հուսով ենք, որ մոտեցող աշնան ընթացքում կհասցնենք մոտ 14 լիտր վայրկյան հզորության խմելու ջուրը գյուղ հասցնել եւ գյուղի բոլոր 86 տնտեսությունների համար ապահովել շո ւրջօրյա ջրամատակարարում»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան