«Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը ՀԾԿՀ հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսել
SocietyՀանրապետության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկման պահանջով արդեն 9-րդ օրը նստացույց անող «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունն այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսել:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները եւ ՀԷՑ–ի ազգայնացում։