Yerevan, 07.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում կատարվել է ուսահոդի եզակի էնդոպրոթեզավորում

Society

«Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայում կատարվել է ուսահոդի էնդոպրոթեզավորում` բազուկոսկրի գլխիկի կոտրվածքից հետո։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում իրականացվող նման եզակի վիրահատության է ենթարկվել արդեն 2 հիվանդ։ 

78-ամյա կնոջ` Է. Ա.-ի մոտ կատարվել է ուսահոդի միաբևեռ էնդոպրոթեզավորում` բազուկոսկրի բազմաբեկոր, փակ կոտրվածքից հետո: Նա կլինիկա է դիմել գանգատվելով ձախ ուսահոդի սաստիկ ցավերից և շարժումների խիստ սահմանափակումից: Կինը վնասվածքը ստացել էր վայր ընկնելու հետևանքով: Գործիքային և լաբորատոր հետազոտություններից հետո դրվել է ախտորոշում` ձախ բազուկոսկրի պրոքսիմալ (վերին/3-ականի) բազմաբեկոր, ներհոդային, ներհրված, փակ կոտրվածք՝ տեղաշարժով: 

Ըստ մասնագետների` նմանատիպ կոտրվածքների հիմնական խնդիրն այն է, որ կոտրվածքից հետո իսպառ վերանում է բազուկոսկրի գլխիկի արյան մատակարարումը, ինչի հետևանքով ոսկրային նյութը վերածվում է ախտաբանական փափուկ հյուսվածքի` կորցնելով հենարանային ֆունկցիան: Արդյունքում ուսահոդում առաջանում է շարժումների խիստ սահմանափակում: 

Նախկինում նման կոտրվածքների դեպքում կատարվում էր կամ բազուկոսկրի գլխիկի հեռացում կամ այդ հիվանդներն ընդհանրապես չէին վիրահատվում։ Երկու դեպքում էլ առաջանում էր վերին վերջույթի ֆունկցիայի կայուն խանգարում, ինչն ուղեկցվում էր արտահայտված ցավերով: ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասնակցությամբ կազմակերպված կոնսիլիումի արդյունքում որոշվել է, որ համալսարանական կլինիկայի թե՛ մասնագիտական, թե՛ գործիքային հագեցվածությունը հնարավորություն է տալիս կատարելու անհրաժեշտ վիրահատությունը, ինչի շնորհիվ հիվանդը կխուսափի վերին վերջույթի ֆունկցիայի կայուն խանգարումից: 

Մայիսի 7-ին Հայաստանում իրականացվել է ուսահոդի միաբևեռ էնդոպրոթեզավորում։ Վիրահատություն, որ նախկինում անհասանելի էր մեր հիվանդների համար: Ընդհանուր անզգայացման տակ իրականացված վիրահատությունը տևել է 1 ժամ 20 րոպե: Թե՛ վիրահատությունը, թե՛ հետվիրահատական շրջանն անցել են առանց բարդությունների, հարթ: Հիվանդը դեռևս գտնվում է կլինիկայի ամբուլատոր հսկողության ներքո: Նա արդեն կարողանում է երկու ձեռքի օգնությամբ ինքնուրույն լվանալ երեսը և հարդարել մազերը: Թեև դեռ ցավեր ունի, բայց դրանք օրեցօր նվազում են, ավելանում են շ արժումների ծավալները: 

Նույն վիրահատության ենթարկված երկրորդ հիվանդը 32 տարեկան է, արական սեռի ներկայացուցիչ Մ.Մ.-ն: Էպիլեպսիկ նոպայի ժամանակ նրա ձախ ուսահոդում առաջացել է հոդախախտ: Հիվանդը նախ դիմել է ավանդական բժշկության օգնությանը։ Հոդախախտն ուղղելու անհաջող փորձի ժամանակ հիվանդը վնասվածք է ստացել` առաջացնել է բազուկոսկրի անատոմիական վզիկի կոտրվածք: Սաստկացող ցավերը հիվանդին պարտադրել են դիմել բժշկի օգնությանը: «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայում գործիքային և լաբորատոր հետազոտություններից հետո դրվել է ախտորոշում` ձախ բազուկոսկրի անատոմիական վզիկի կոտրվածք` հետին հոդախախտով: Հաշվի առնելով հիվանդի երիտասարդ տարիքը՝ որոշվել է կատարել նվազագույն միջամտություն։ Իրականացվել է հոդախախտի բաց ուղղում և ոսկրաբեկորների ֆիքսում՝ պտուտակներով և ամրալարով: 

ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարչ, պրոֆեսր Արմեն Չարչյանի մասնակցությամբ կազմակերպված համայցի ժամանակ կայացվել է որոշում՝ իրականացնել ձախ բազուկոսկրի միաբևեռ էնդոպրոթեզավորում: Վիրահատության ընթացքում հեռացվել են մետաղական բոլոր կոնստրուկցիաները և մեռուկացված գլխիկի մասնիկները: 

Էնդոպրոթեզավորումն իրականացվել է ցեմենտային եղանակով:

Վիրահատությունը և հետվիրահատական շրջանն անցել են առանց բարդությունների: Վիրահատությունից անցել է մեկ ամիս, հիվանդը ինքնուրույն կատարում է վերին վերջույթի մինչև 50 աստիճան տարածում, երկու ձեռքի կիրառությամբ ինքնուրույն լվանում է երեսը և հարդարում մազերը: Վիրահատությունները կատարել են վիրաբույժ, ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի դասախոս, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի բժիշկ-վնասվածքաբան Արտակ Օհանյանը, ասիստենտներ՝ կլինիկայի ղեկավար Արմեն Բդոյանը և կլինիկայի բ ժիշկ-վնասվածքաբան Արսեն Ազիզբեկյանը:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live