23-ամյա հղին սրտի արատ է ունեցել. հայտնի է դիահերձման եզրակացությունը
SocietyNews.am-ը գրում է.
Հղիության 25-րդ շաբաթում մահացած 23-ամյա Ջուլիետա Գասպարյանի դեպքով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ դիահերձմամբ պարզվել է, որ Ջուլիետան սրտի արատ է ունեցել:
Հիշեցնենք, որ Ջուլիետա Գասպարյանը հուլիսի 28-ին երեկոյան Շիրակի մարզից տեղափոխվել էր «Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն», որտեղ ախտորոշվել էր ծանր սրտային պաթոլոգիա, սեպտիկ էնդոկարդիտ: Այնուհետեւ հղին տեղափոխվել էր Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոց, ապա «Էրեբունի» ԲԿ, որտեղ եւ օգոստոսի 4-ին մահացել է: