Ռազմավիրական ճանապարհով երթեւեկությունը դադարեցվել Է Հյուսիսային Օսիայում սելավի պատճառով
SocietyՌազմավիրական ճանապարհով Ռուսաստանի եւ Անդրկովկասի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը դադարեցվել Է Հյուսիսային Օսիայի տարածքում սելավ իջնելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հաղորդել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հանրապետական վարչությունը:
«Հյուսիսային Օսիայի մաքսատան «Զարամագ» պահակետից 2 կիլոմետր հեռավորության վրա ճանապահային պաստառին սելավահոսք Է իջել: Տուժածներ չկան»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Արտակովկասյան մայրուղով երթեւեկությունը երկու ուղղություներով դադարեցված Է: Տրանսպորտի կուտակում չկա: Հյուսիսային Օսիայի ՆԳ նախարարությունը վարորդներին իրազեկում Է մայրուղու իրադրության մասին: Ճանապարհային պաստառի մաքրման աշխատանքները կատարվում են Մոսկվայի ժամանակով ժամը 04:30-ից, դրանք պլանավորվում Է ավարտել Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին: