Նյարդաֆիզիոլոգները պարզել են, թե ինչու Է սթրեսը մարդկանց հարկադրում թողնել սննդակարգը
SocietyՇատ մարդիկ սթրեսի ժամանակ մոռանում են սննդակարգի մասին եւ սկսում են սնվել ֆաստֆուդով եւ այլ կարգի վնասակար եւ բարձրկալորիական կերակուրով այն պատճառով, որ հուզական եւ հոգեբանական լարվածությունն ուղեղում խախտում Է կապը համի կենտրոնների եւ ինքնավերահսկողության միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է « Արմենպրես»-ը, ասված Է Neuron հանդեսում հրապարակված հոդվածում:
«Վարքը կառավարելու եւ որոշումներ կայացնելու ունակությունը ծնվում Է ուղեղի ամենատարբեր անկյուններում միանգամից մի քանի տեղամասերի փոխգործակցության շնորհիվ: Մեր գլխում չկա մի հատված, որի անջատումը կամ միացումը պատասխանատու լինի ինքնավերահսկողության առկայության կամ բացակայության համար: Ուղեղի այդ բոլոր հատվածները պետք Է լինեն սինքրոնացված եւ միասին աշխատեն բոլոր գործողությունների նկատմամբ վերահսկողության պահպանման համար: Սթրեսը խախտում Է այդ «համերգի» աշխատանքը»,- ասել Է Թոդ Հեյրը Ցյուրիխի (Շվեյցարիա) համալս արանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: