Ստաս Պիեխան պատմել է անօթեւան հոր մասին
LifestyleՌուս հայտնի երգիչ Ստաս Պիեխան պատմել է իր անօթեւան հոր մասին։ Երգչի հայրը՝ ջազ երաժիշտ Պատրյաս Գերուլիսը, մի քանի տարի բուժումներ է ստացել հոգեբուժարանում։ Նա ապրել է Ռիգայում գտնվող փոքրիկ բնակարանում՝ ծայրահեղ աղքատության մեջ, փող մուրալով։ Սակայն այժմ ամեն ինչ փոխվել է։ Որդին նորոգել է հոր բնակարանը, նոր հագուստներ գնել նրա համար։
Собеседник.Ru-ին տված հարցազրույցում երգիչը պատմել է իր եւ հոր հարաբերությունների մասին։
«Հորս հետ ծանոթացել եմ, երբ 14 տարեկան էի։ Նրա առաջին խոսքերն էին՝ «գնա՞նք ծխելու»։ Պատշգամբում ծխեցինք, խոսեցինք.. Հետո նա եկավ Մոսկվա։ Ես նրանից վիրավորված չեմ։ Այժմ հայրս Ռիգայում է եւ նրա մասին հոգ են տանում մեր բարեկամները։ Ես ամեն ամիս նրան գումար եմ ուղարկում»,- ասել է Ստասը։