Լիլի Ավագյան. «Պսակադրությունս տեղի կունենա Գանձասարում»
LifestyleBravo.am-ը գրում է.
Ամերիկաբնակ հաղորդավարուհի Լիլի Ավագյանի համար ամառը սկսվել է ճանապարհորոդություններով: Նախ` Հայաստան, այժմ էլ` Ֆրանսիա. այցի մանրամասներն ու լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին:
Երկար տարիներ ԱՄՆ-ում հաստատվելուց հետո սա Լիլիի երրորդ այցն էր հայրենիք: «Երբ առաջին անգամ եկա Հայաստան, ամեն բան շատ էր փոխվել: Հիշում եմ՝ պատուհանից դուրս նայեցի ու ասացի. “Բարեւ անծանոթ, բայց հարազատ իմ Երեւան”: Ամեն անգամ ավելի ու ավելի եմ կապվում մեր քաղաքի հետ»,- պատմել է Լիլին:
Կարճատեւ այցի ժամանակ հաղորդավարուհին հասցրել է ոչ միայն շրջել Երեւանով, որտեղ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Եռաբլուր, այլեւ գնալ Ղարաբաղ: «Առաջին անգամ էի Արցախում: Սիրահարվեցի այդ հրաշք աշխարհին, չէի ուզում վերադառնալ :) Հիացած էի թե՛ բնությամբ, թե՛ տեսարժան վայրերով: Անսահման շոյված էի արցախցիների ջերմ ընդունելությունից: Ամեն բան այնքան լավ էր, որ որոշեցի. երբ ամուսնանամ՝ պսակադրության արարողությունը տեղի կունենա Գանձասարում :)»:
Շարունակությունը` այստեղ:
