Քիմ Քարդաշյանը սելֆի է արել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ
LifestyleԱմերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը սելֆի է արել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ: Քարդաշյանն Ինստագրամի իր էջում հրապարակել էր իր, Քլինթոնի և ամուսնու` Քանյե Ուեսթի սելֆին: «Շատ եմ սիրում ն րա (Քլինթոնի) ելույթներն ու լսել մեր երկրի հետ կապված նվաճումների մասին»,-նկարի տակ ավելացրել է Քիմ Քարդաշյանը` օգտագործելով #HillaryForPresident հաշթեգը:
Ավելի վաղ Քարդաշյանը Ինստագրամում տեղեկացրել էր հանդիպման մասին: «Հուզված եմ այս երեկո հանդիպելու մեր հաջորդ, ԱՄՆ առաջին կին նախագահին` Հիլարի Քլինթոնին: Գուցե և նա սելֆի անի ինձ հետ»,-նշել էր հեռուստաստղը:
