Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 10 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 12 պատահարի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 6-7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ա վազակային հարձակման 1 և մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4, խարդախության 10, յուրացման 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: