Yerevan, 15.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը կորցնում է նշանակությունը. BBC Azeri

International news

 Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման հանձնելու ժամկետը 5 տարուց ավելի է` հետաձգվում է: Վերջին տեղեկությունների համաձայն` երկաթգիծը հնարավոր է շահագործման հանձնվի եւ առաջին կոմերցիոն երթուղին իրականացնի 2016 թվականի վերջին կամ 2017 թվականին, այն դեպքում, երբ նախագծով այն պետք է շահագործման հանձնվեր 2010 թվականի վերջին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, BBC Azeri-ն գրում է, որ Ադրբեջանի կառավարությունը խիստ կարեւոր է համարում այդ երկաթուղու կառուցումը, սակայն, երկաթուղու շինարարությունը, որը պետք է ավարտվեր դեռևս 5 տարի առաջ, ներկա դրությամբ դադարեցված է: 

Ըստ գործակալության` թեեւ երկաթգծի՝ Ադրբեջանի եւ Վրաստանի վրայով անցնող հատվածները «մասնակիորեն պատրաստ» են, թուրքական կողմը հայտնում է, որ շինարարությունն ընդմիջվել է եւ կշարունակվի միայն եկող շաբաթ:

Վերլուծաբանների կարծիքով` արդեն միլիարդ դոլարից ավել արժեցած ԲԹԿ-ի նախագիծը կարող է չդիմանալ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացվելուց հետո տարածաշրջանում առաջիկայում հիմնադրվելիք այլ նախագծերի հետ մրցակցությանը:

Ադրբեջանցի տնտեսական վերլուծաբան Նաթիգ Ջաֆարլիի կարծիքով` եթե Իրանից եւ Ռուսաստանից, ինչպես նաեւ Ասիայից դեպի Արեւմուտք նախատեսվող նախագծերը կյանքի կոչվեն, ապա ԲԹԿ-ի ենթադրվող` առանց այն էլ ոչ մեծ շահութաբերությունը «զգալիորեն կնվազի»:

«Ռուսաստանը պատրաստվում է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում Չեխիա եւ Սլովակիա անցկացված երկաթգծերն արդիականացնել եւ այն կապել դեպի Չինաստան ու Հնդկաստան գնացող իր երկաթգծերին: Դեպի Եվրոպա Թուրքիայի վրայով ելքի երթուղի է պատրաստվում նաեւ Իրանից: Ապագայում այդ երթուղուն կարող են միանալ նաեւ Պակիստանն ու Աֆղանստանը: Այդ պատճառով էլ այլընտրանքային երկաթգծերը խիստ գրավիչ են», -նշել է Ջաֆարլին:

Վերլուծաբանը գտնում է, որ ԲԹԿ-ի գլխավոր խնդիրը Միջին Ասիայից եւ Հեռավոր Արեւելքից եկող բեռնատար վագոնները Կասպից ծովի վրայով լաստանավերով անցկացնելն է: «Դա եւ՛ թանկ, եւ՛ ժամանակատար գործընթաց է, ինչը խիստ նվազեցնելու է Ադրբեջանի կողմից ապագայում նախատեսված եկամուտները», -ընդգծել է նա:

Նաթիգ Ջաֆարլիիի կարծիքով` եթե անգամ ԲԹԿ-ը շահագործման հանձնվի, ապա նախագիծն ամենաշատը տարեկան 45-50 մլն մանաթ եկամուտ կարող է բերել Ադրբեջանի բյուջեին, ինչը բոլորովին էլ մեծ թիվ չէ:

ԲԹԿ-ի նախագիծը 2007 թվականի փետրվարի 7-ին Թբիլիսիում ստորագրել են Ադրբեւանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլին եւ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներում բազմիցս նյութեր են հայտնվել, որտեղ երկաթգծի շինարարության ձգձգման պատասխանատվությունը բարդում են թուրքական եւ վրացական կողմերի վրա: Ավելի վաղ` 2013 թվականին, մասնագետները վստահեցնում էին, որ երկաթուղու շահագործման հանձնելու ժամկետների պարբերաբար ձգձգումն ավելի քաղաքական, քան թե տեխնիկական դրդապատճառներ ունի:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության մեկնարկը տրվել էր 2008 թ-ին: Նախագծի նախնական արժեքը կազմել էր 422 մլն դոլար, որի 202 մլն մասը ծրագրվում է ծախսել վրացական, իսկ 220 մլն մասը` թուրքական հատվածի շինարարության վրա: 30 կմ երկարությամբ վրացական հատվածի նախագծման, շինարարության եւ այլ աշխատանքների համար Ադրբեջանի կողմից հատկացված գումարը հետագայում մեծացվել է մինչեւ 775 մլն դոլար: 2007 թ-ին Ադրբեջանը Վրաստանին եւս 200 մլն դոլարի արտոնյալ վարկ (տարեկան 1 տոկոս) է հատկացրել երկաթուղու շինարարության համար:  Սակայն, այդ միջոցները բ ավարար չեն եղել, եւ արդեն 2011 թ-ին երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին եւս 575 մլն դոլար (տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով) վարկ է հատկացրել: Այսպիսով, Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի վրա Ադրբեջանը մինչ այժմ արդեն 1,2 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել: Թուրքական կողմի հավաստմամբ` երկաթգծի թուրքական հատվածն ավարտին հասցնելու համար կպահանջվի ծախսել մոտ 500 մլն դոլար: Ներկա դրությամբ կառուցվել է Ախալքալաք-Կարս 30 կմ երկաթուղային ճանապարհի վրացական հատվածի ընդամենը կեսից մի փոքր ավելի մասը:

 

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan