Վանում ուղևորափոխադրող ավտոբուսի վրա հարձակում են գործել
SocietyՎանի Չալդըրան գավառում անհայտ անձինք հարձակվել են Իրանից ժամանած ուղևորափոխադրող ավտոբուսի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, հարձակման հետևանքով 4 ուղևոր վիրավորվել է: Նրանք անմիջապես հո սպիտալացվել են:
Հարձակում իրականացրած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով լայնածավալ հետախուզական աշխատանքներ են սկսվել: