Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում
SocietyՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի օգոստոսի 7-ի N 392-Ա հրամանով` Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի օգոստոսի 7-ի N 392-Ա հրամանով Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում: 2014 թվականի նոյեմբերի 25-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնում: 2014 թվականի մայիսի 26-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնում: 2012 թվականի հոկտեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում: 2012 թվականի օգոստոսի 14-ին աշխատանքի է ընդունվել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես փորձագետ: 2009 թվականի մայիսի 4-ից մինչև 2012 թվականի հուլիսի 31-ն աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես լրագրող:
Լուսինե Մարտիրոսյանը 2014 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Հանրային կապեր և լրատվամիջոցների հետ հաղորդակցություն բաժնի մագիստրատուրա: 2005-2009թթ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի միջազգային լրագրություն բաժինը՝ ստանալով լրագրող, լեզվաբանի որակավորում:
Քաղծառայության 1-րդ դասի խորհրդական է: