Շարունակությունն՝ այստեղ:
Աշխարհի 10 ամենավտանգավոր շների ցեղատեսակները (լուսանկարներ)
LifestyleԴարեր շարունակ շները եղել են մարդկանց ամենալավ ուղեկիցները և պաշտպանները: Այսօր շները ամենատարածված ընտանի կենդանիներն են, և շատերը դարձել են բազմաթիվ ընտանիքների անբաժան մասը: Ամենաագրեսիվ շների ցանկը կազմելիս ուշադրություն է դարձվել, թե շները ինչ նպատակի համար են վարժեցվել:

Որոշ մարդիկ, ովքեր պահում են այս կենդանիներին, նրանց վերաբերվում են սեփական երեխաների պես, դրա համար ընդհանրապես որևէ վտանգի չեն ենթարկվում: Ցուցակը կազմելիս ուշադրություն է դարձվել նաև շների շատ առանձնահատկությունների վրա, հաշվի են առնվել յուրաքանչյուր ցեղատեսակի բնույթն ու ագրեսիվությունը:
Այս հոդվածի հիմնական նպատակն է ցույց տալ, թե որքան վտանգավոր կարող են լինել այս շները, եթե հատուկ վարժեցված են: Բայց միևնույն ժամանակ այս շները կարող են ընդհանրապես վտանգավոր չլինել. ամեն ինչ կախված է տերերից և այն միջավայրից, որում նրանք ապրում են:
Հոդվածի նպատակն է նաև տեղեկացնել ապագա և ներկա տերերին այս շների առանձնահատկությունների մասին և պարզել, թե արդյո՞ք նրանք պատրաստ են համակերպվել շնից սպասելիքների հետ: Այս կենդանիներին անվանելով «ամենավտանգավոր»՝ մենք նկատի չենք ունեցել, որ նրանք չեն ընդունում սերը և նվիրված չեն իրենց տերերին, ընդհակառակը՝ իրենց տիրոջ համար նրանք իրենց կյանքն անգամ կտան առանց դրա մասին նույնիսկ մտածելու: Սակայն այս ամենը ձեռք է բերվում վարժեցման և սիրո միջոցով: Այս գրառումը նպատակ չունի ցածրացնել այս կենդանիներին, ոչ էլ համոզել ձեզ, որ նրանց այլևս պետք չի պահել:
10. Չոու չոու

Չոու չոուն այս ցանկում ներկայացված ամենաբրդոտ շներից մեկն է: Այն նաև շների հնագույն ցեղատեսակներից մեկն է, որը մոտ 2000 տարի առաջ ձևավորվել է Հյուսիսային Չինաստանում: Չոու չոուն առաջին հերթին ծառայել է որպես հովիվների և որսորդների օգնական: Հետազոտությունները հաստատում են, որ չոու չոուն հնագույն ցեղատեսակ է: Մարդիկ սիրում են պահել այս շանը հիմնականում պաշտպանական նպատակներով: Չոու չոուի միջին քաշը տատանվում է 22-44 կգ-ի սահմաններում: Համեմատած այլ շների հետ՝ չոու չոուն ունի 44 ատամ, այն դեպքում, երբ շների մեծամասնությունը ունի 42-ը:
9. Դալմատին

Դալմատինները գեղեցիկ, սպիտակ գույնի շներ են՝ պուտերով: Վաղ 1700-ական թվականներին դալմատինները օգտագործվում էին որոշակի տարածքներ գողերից և այլ կենդանիներից պաշտպանելու համար: Դալմատինները էներգիայով լեցուն են և բավականին արագ ու ակտիվ: Նրանք նաև շատ հանդուրժող են այլ կենդանիների և մարդկանց նկատմամբ: Շատ հարմար է այս շներին պահել որպես տնային կենդանիներ, չնայած որ նրանք ունեն շատ անհանգիստ բնավորություն: Դալմատինները կշռում են 20-32 կգ և ամենաշատը տարածված են եղել Յուգոսլավիայում:
8. Բոքսյոր

Բոքսյորը շան ամենահետաքրքիր ցեղատեսակներից է: Այն իր անունը ստացել է տիրոջ հետ խաղալու ժամանակ՝ բռնցքամարտիկ հիշեցնող յուրահատուկ շարժումներ կատարելու համար: Բոքսյորները ամենաերկար լեզու ունեցող շներն են: Նրանք կշռում են 23-33 կգ և ամենաշատը հանդիպում են Գերմանիայում: Բոքսյորը տարբերվում է իր բնավորությամբ և կարող է լինել ընտանիքի հավատարիմ ընկեր: Ունենալով ամուր կառուցվածք և լինելով էներգիայով լեցուն՝ այս շները հիանալի ատլետներ են և շատ վտանգավոր են գողերի ու հանցագործների համար:
7. Կանարյան շուն

Կանարյան դոգը ամենամեծ և ամենավտանգավոր շներից է: Ունենալով 37-55 կիլոգրամ քաշ՝ այս հսկա կենդանիները ոչ միայն վտանգավոր են, այլև ունեն սարսափեցնող տեսք: Այս ցեղատեսակը առաջացել է Կանարյան կղզիներում: Երբ կանարյան դոգը գազազում է, միայն փորձառու վարժեցնողն է կարողանում նրան հանգստացնել: Կանարյան դոգը շատ ուժեղ է կծում: