Անջեյ Կասպշիկն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ հետ շփման գծում տիրող իրավիճակը
SocietyԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը օգոստոսի 7-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Հանդիպման առանցում է եղել շփման գծում տիրող իրավիճակը:
Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել մոնիթորինգի արդյունքների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: