Գիտնականները պարզել են, թե ինչու է մարդկանց դուր գալիս սպորտով զբաղվել երաժշտության ներքո
Lifestylenews.am-ը գրում է.
ՄաքԳիլի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ցանկացած երաժշտություն թուլացնում է մկանների ցավը: Երաժշտություն լսելիս ուղեղում ցավազրկող միացություն՝ օփիոիդ է արտադրվում: Նույն դասին են պատկանում նաեւ հերոինն ու մորֆինը, հաղորդում է The Daily Mail-ը:
Հետազոտողները Նալթրեքսոն սարքի միջոցով ճնշել են օփիոիդների ակտիվությունը, որից հետո մարդիկ երաժշտություն լսելիս ավելի քիչ բավականություն են ստացել:
Բացի այդ, երաժշտությունը խթանում է դոֆամինի արտադրությունը: Այն արտադրվում է, երբ մենք ոգեշնչվում ենք սիրելի կատարումները լսելիս, հաղորդում է MedDaily-ն:
Օքսֆորդի համալսարանի գիտնական Ռոբին Դանբարը վստահ է, որ երաժշտական գործիք նվագելը, պարել ու երգելը ցավի շեմն ավելի են բարձրացնում, քան երաժշտության պասիվ ունկնդրումը:
Մեկ այլ հետազոտության ժամանակ պարզվել է, որ երաժշտություն լսող մարդկանց թվացել է, որ իրենք կրկնակի անգամ ավելի քիչ ջանք են գործադրում վարժություններ կատարելու համար: Գիտնականների խոսքով, երաժշտությունն օգտակար է նաեւ հիշողության եւ իմունիտետի համար: