Մադոննան նոր աշխատող ունի, որը աստղին ստիպում է հաց ուտել
LifestyleԱմերիկացի սկանդալային երգչուհի Մադոննան նոր աշխատողի է գործի ընդունել, և նրա գործառույթը աստղի սննդակարգին հետևելն է:
The Independent-ը մանրամասնում է, որ ինքը` 56-ամյա Մադոննան, իր նոր աշխատողին անվանում է «խոհանոցային ոստիկան»: Վերջինս անգամ ստիպելու գնով պարտավոր է այնպես անել, որ Մադոննան ժամանակին հաց ուտի, անգամ ջուր խմի, ինչպես հարկն է:
Դա կարևոր է հատկապես նրա նոր համերգային շրջագայության պայմաններում, որով Մադոննան ամիսներ շարունակ շրջելու է աշխարհով մեկ: Դրանից բացի, նկատում է աղբյուրը, հեշտ գործ չէ Մադոննայի պես օրը 12 ժամ աշխատել ու անընդհատ կռիվ տալ Ռիհաննայի ու Բեյոնսեի հետ` հանուն «Փոփի թագուհու» կոչման: