«Հին Արենիի» արտադրանքը նաատեսվում է արտահանել ԱՄՆ և Կանադա
SocietyՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում եղավ Արենի համայնքում գործող «Հին Արենի» գինու գործարանում, ծանոթացավ նոր ներդրումային ծրագրերին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, գործարանի ղեկավար Գենիկ Կարապետյանը տեղեկացրեց, որ գործարանը ձեռք է բերել երկու տարի առաջ, կատարվել է շուրջ 3,5 միլիÕ �ն դոլարի ներդրում:
Գործարանում ներդրվել են ֆրանսիական և իտալական բարձրակարգ սարքավորումներ, և նախատեսվում է արդեն հաջորդ տարվանից տարեկան արտադրանքը հասցնել 250 հազար շշի: «Ընթացիկ տարում արտադրվելու է 120 հազար շիշ: Մեր նպատակն է արտադրել բարձր որակի գինիներ, որոնց հիմնական մասը նախատեսվում է արտահանել Կանադա, ԱՄՆ, ապագայում նաև Եվրոպա: Ընթացիկ տարում մթերվելու է շուրջ 280 տոննա խաղող»,- ասաց Գենիկ Կարապետյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շրջեց գործարանում, ծանթոցավ արտադրական գործընթացին: