Հայկական կողմի շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ոչնչացվել է սիբիրյան խոցի վարակի աբյուրը
SocietyՕրեր առաջ արձանագրված սիբիրյան խոց հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը համակարգված համագործակցել է վրացի գործընկերների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վրացի գործընկերներն իրենց երկրում հայտնաբերել են վարակի աղբյուրը՝ վարակված մսեղիքը, որը ոչնցացվել է:
Օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու, վարակի օջախը տեղայնացնելու, ինչպես նաև լիարժեք և սերտ համագործակցելու համար վրացական կողմը շնորհակալություն է հայտնել Հայաստանի առողջապահության նախարարությանը:
Համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է բնակչության շրջանում սիբիրյան խոց հիվանդության տարածումն ու բռնկումը: Փոխգործակցությունը նպաստում է երկու երկրի սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովմանը: