Սեյրան Օհանյանն այցելել է Տավուշի մարզի դիրքերը
SocietyԱշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է առաջնագիծ, ծանոթացել դիրքերի բարելավման աշխատանքներին, ինժեներական հագեցվածությանը, հրամանատարության հետ քննարկել մարտական պատրաստության և այլ հարցեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ Սեյրան Օհանյանը այցելել է նաև զորամասեր, հետևել շինարարական աշխատանքներին:
Նախարարը հանդիպել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, տվել նրանց հուզող հարցերի պատասխանները, համայնքների ղեկավարների հետ քննարկել սահմանային լարվածության և համայնքներին աջակցության հարցեր: