Նա 20 կրկնատակեր շարեց այգում ու սկսեց աշխատել. ստացված արդյունքը ստիպեց ինձ նախանձել այս հնարամիտին (լուսանկարներ)
LifestyleԵվրո-կրկնատակերը (поддон-ները) բացի նրանից որ անփոխարինելի են բեռնափոխադրումների ոլորտում, նաև ինչ որ բաներ սարքելու սիրահարների համար շատ ունիվերսալ բան են։ Դրանք օգտագործվում են բազմապիսի ինտերիերներում, ինչպես նաև տան հարակից տարածքի ձևափոխման համար։ Այսօր մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես կարելի է կրկնատակերից պատրաստել իսկական դրախտային հանգստի վայր՝ սեփական հողամասում, որտեղ կարելի է արևային լոգանք ընդունել, հանգստանալ, նստել, ընկերների հետ սառը գարեջուր վայելել և այլն։

Այս ձևը շատ օհտակար է։ Դրա միջոցով կարելի է հասկանալ, թե քանի կրկնատակ է անհրաժեշտ կոնկրետ քեզ։ Բերված օրինակում, տարածքի մակերեսը կազմում էր 24 քառակուսի մետր (6-ը՝ 4-ի վրա)։

Անհրաժեշտ շինանյութերի ցանկը
- 20 կրկնատակ՝ հատակի համար (100 х 120 սմ);
- 3 կրկնատակ՝ սեղանի համար (100 х 120 սմ);
- 12 կրկնատակ՝ նստարանների գամար (80 х 120 սմ);
- 8 կրկնատակ՝ կողապատի ու հետնապատի համար(100 х 120 սմ);
- 1 կրկնատակ՝ ծաղկային ձևավորման համար
Պետք է հղկող սարքի ու հղկաթղթի (շուշաթղթի) օգնությամբ մշակել կրկնատակերը։

Այնուհետև, պետք է դրանք ներկել ձեր ցանկացած գույնի՝ ատրճանակ-ցրիչի օգնությմաբ։ Կարելի է անել նաև վալիկի օգնությամբ, բայց դա ավելի երկար ժամանակ կպահանջի։ Իդեալական գույնը սպիտակն է, հատկապես՝ ամռանը, որովհետև այդ գույնը լավ է խոսում այլ գույների հետ։

Հետո մի որոշ ժամանակ կրկնատակերը հանգիստ թողեք, որ ներկը լավ չորանա։

Որպես հիմք՝ հանգստի այս գոտու համար կարող է ծառայել տնամերձ այգին կամ էլ հողամասը, բայց այնպես արեք, որ այն հարաբերականորեն բարձր դիրքում լինի, որպեսզի անձրևաջուր չկուտակվի կրկնատակերի տակ։

Երբ ներկը չորանա, շարեք կրկնատակերի առաջին շերտը, որը կլինի հատակը։

Այնուհետև, շարեք ետնապատն ու կողապատը՝ հարմարավետ անկյուն ստեղծելով՝ նստելու համար։

Համաձայնվեք, իրոք հրաշալի տեսք ստացվեց։

Լուսանկարում կարող եք տեսնել, թե ինչպես կարող եք ամրացնել կրկնատակերից պատրաստված պատերը։ Բացի երկաթյա ամրաձողերից, ձեզ պետք է միայն մուրճ ու մեխեր։

Այնուհետև, սղոցիր մի քանի կրկնատակ ու շարիր դրանք ինչպես ցուցադրված է լուսանկարում։

Երբ բոլոր կրկնատակերը կլինեն իրենց տեղերում, կարելի է արդեն բարձր շարել դրանց վար ու ցանկալի է, որ բարձերը լինեն վառ գույների։

Ֆանտաստիկ է։

Վստահեմ, որ սեփական ձեռքերով կառուցված այսպիսի գողտրիկ անկյունը կդառնա Ձեր սիրած տեղերից մեկը։

Երբ արևը մաւր մտնի, կարելի է նույնիսկ ռոմանտիկա ավելացնել՝ մոմերի ու կախալամպերի միջոցով։

Խնդրեմ, հրաշալի տեղ՝ ընկերական հավաքներ անցկացնելու համար։

Դե ինչ, եթե ձեզ ոգեշնչեց այս գաղափարը, կարող եք ինքներդ էլ պատրաստել Ձրանից ձեր համար ու վստահ ենք, որ դույզն ինչ չեք փոշմանի արդյունքում։