Ավտովթար Թբիլիսյան խճուղում. ավտոբուսի երկու ուղեւոր տեղափոխվել է հիվանդանոց
SocietyԵրեւանում երեկ երեկոյան տեղի ունեցած վթարի հետեւանքով երկու քաղաքաի տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, օգոստոսի 7-ին ժամը 16.00-ին Թբիլիսյան խճուղու եւ Զ. Սարկավագի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոբուս եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա:
Ավտոբուսի 2 ուղեւորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: