Համբույրը տարածված է մարդկային մշակույթների կեսից էլ պակասում
Lifestylenews.am-ը գրում է.
Համբույրը, որպես ռոմանտիկական զգացմունքների եւ սեռական ցանկության արտահայտման միջոց, տարածված է մարդկային մշակույթների կեսից էլ պակասում, պարզել են ամերիկացի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Anthropologist ամսագրում։
«Մեծ կախվածություն կա նման համբույրների հաճախականության եւ հասարակության հարաբերական բարդության միջեւ․ որքան ավելի բարդ է հասարակությունը, այնքան հաճախ են այնտեղ հանդիպում ռոմանտիկ-սեքսուալ համբույրներ», - ասվում է հոդվածում։
Մինչ այժմ շատ գիտնականներ ենթադրում էին, որ համբույրները կարող են ռոմանտիկ զգացմունքներ եւ սեռական ցանկություն արտահայտելու համընդհանուր միջոց լինել։ Որոշ հետազոտողներ նաեւ ենթադրում են, որ դրանք գործնական նշանակություն ունեն՝ զուգընկերոջ առողջությունն ու համատեղելիությունը, ինչպես նար՝ ռոմանտիկական հարաբերություններին նրա տրամադրվածությունը ստուգելու չգիտակցված միջոց են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրանք նկատել են, որ Ասիայում ռոմանտիկ համբույրները տարածված են մշակույթների 73%-ում, Եվրոպայում՝ 70%-ում, Հյուսիսային Ամերիկայում՝ 55%-ում, Օվկիանիայում՝ 44%-ում, Հարավային Ամերիկայում՝ 19%-ում, Աֆրիկայում՝ 13%-ում։
Գիտնականները նաեւ նշում են, որ այն մշակույթներում, որտեղ համբուրվելն ընդունված չէ, համբուրվող մարդկանց տեսքը տեղաբնակների համար կարող է ոչ միայն անսովոր լինել, այլեւ՝ վանող։