Չորս մթերք, որոնք վնասակար են ձեր ուղեղի համար
Lifestylemed.news.am-ը գրում է.
Մեր գործածած մթերքներն ազդում են ոչ միայն մեր օրգանիզմի ու կազմվածքի, այլեւ ուղեղի վրա։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս մթերք, որոնք վնասակար են ուղեղի համար
Տոֆու
Վերջերս Dementia and Geriatric Cognitive Disorders ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ կապ կա շաբաթը 9 եւ ավելի անգամ տոֆու օգտագործելու եւ մտածողական խնդիրների ու հիշողության կորստի միջև։ Հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են 710 տղամարդու եւ կնոջ, որոնց թեսթեր էին տալիս հիշողությունը գնահատելու համար, եւ պարզվել է, որ նրանք, ովքեր շատ տոֆու էին ուտում, ավելի հաճախ էին տառապում հիշողության կորստից։ Դրա համար ամենայն հավանականությամբ մեղավոր են ֆիտոէստրոգենները, որոնք պարունակվում են սոյայում եւ , համապատասխանաբար՝ տոֆուում։
Աղ
Այն մարդիկ, ովքեր շատ աղ են օգտագործում, բայց քիչ են շարժվում, հաճախ բախվում են մտածողական խնդիրների հետ։ Neurobiology of Aging ամսագրում ներկայացված հետազոտության շրջանակում 67-68 տարեկան մարդիկ բաժանվել են երեք խմբի՝ ըստ աղ օգտագործելու հաճախականության։ Նրանք, ովքեր շատ աղ էին օգտագործում եւ քիչ էին շարժվում, ավելի հաճախ էին բախվում հիշողության կորստի եւ նմանատիպ այլ խնդիրների հետ, քան նրանք, ովքեր քիչ էինք շարժվում, բայց եւ աղ էին քիչ օգտագործում։ Բարեբախտաբար ֆիզիկական վարժությունները օգնում են մեղմել աղի բացասական ազդեցությունը ուղեղի եւ սրտի վրա։
Տրանս-ճարպեր
Տրանս-ճարպերը վնասակար են օրգանիզմի, բայց նաեւ՝ հիշողության համար։ PLoS One ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր տրանս-ճարպեր են օգտագործում, մեծ դժվարությամբ են հիշողության մեջ պահում եւ մտաբերում բառերը եւ ավելի հաճախ են բախվում մտածողական խնդիրների հետ։
Թյունաձուկ
Թյունաձուկը հարուստ է սպիտակուցներով, բայց, ինչպես պնդում են Integrative Medicine ամսագրում, դա վնասակար է ուղեղի համար, որովհետեւ դրանում շատ սնդիկ է պարունակվում։