Քաղցրաշենում անասունների անկումը անասնապահի անտարբերության արդյունք է. Գյուղապետ
Societynews.am-ը գրում է.
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում անկել է 6 խոշոր եղջերավոր անասուն, իսկ պատճառը անսնապահների անտարբերությունն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղցրաշենի գյուղապետ Վալերիկ Գյուլամիրյանը:
Նա նշեց, որ ընդամենը մի քանի ամսական հորթեր էին, տարել են սարեր, ուշադիր չեն եղել, ցուրտ էր, մրսել են, հերթական բուժումները չեն արել, այդ պատճառով անկում է գրանցվել: Գյուղապետն ասաց, որ կենդանիները համագյուղացիներն էին: «Ցուրտ էր, թոքերը մրսել էին, անտարբեր են եղել, լավ չեն պահել, բուժումները ժամանակին չեն արել»,-ասաց Վալերիկ Գյուլամիրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում օգոստոսի 8-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում անկել է 15 խոշոր եղջերավոր անասուն, իսկ 2 անասուն անառողջ է:
Կապ է հաստատվել հարակից Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ եւ Վերին Արտաշատ գյուղերի գյուղապետերի հետ. պարզվել է, որ տվյալ գյուղերում անասունների անկման դեպքեր չեն արձանագրվել:
Դեպքի վայրում է գտնվում բուժսանիտարիայի եւ սննդի անվտանգության վարչության պետը, ով տեղեկացրեց, որ մրսածության հետեւանքով (ունեցել են թոքերի խնդիր) անկել է ընդամենը 4 խոշոր եղջերավոր անասուն (հորթ)