Հինգ հիմար առասպել վիժումների մասին
Lifestylemed.news.am-ը գրում է.
Մարդկանց ուղեղում բազմաթիվ հիմար եւ գիտականորեն չհիմնավորված առասպելներ կան վիժումների մասին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից որոշները․
Առաջին վիժումից հետո երկրորդն էլ կլինի
Եթե կինը մի անգամ վիժել է, դա բոլորովին չի նշանակում, որ հաջորդ հղիությունն էլ հենց այդպես կընդհատվի։ Լրիվ առողջ կինն էլ, որը ոչ մի խնդիր չունի, առաջին անգամ կարող է վիժել։ Բայց եթե կինը երեք անգամ անընդմեջ վիժել է, անհրաժեշտ է մասնագետի օգնությանը դիմել, որպեսզի պարզվի դրա պատճառը։
Սեքսը կարող է հանգեցնել վիժման
Հղիության ընթացքում սեքսը կատարելապես անվնաս է, եթե զուգընկերներից երկուսին էլ հարմարավետ է եւ եթե հղիությունը բարդություններով չի ուղեկցվում։ նույնիսկ եթե սեքսը երբեմն ցավ է առաջացնում փորի հատվածում, դա միեւնույն է, չի նշանակում, որ այն կհանգեցնի վիժման։ Բայց եթե վախենում եք, կարող եք ձեր գինեկոլոգ-մանկաբարձի հետ խորհրդակցել։
Ֆիզիկական վարժությունները հակացուցված են
Ոմանք ապագա մայրերին խորհուրդ են տալիս քիչ բարձրանալ սանդուղքով , նաեւ հրաժարվել ծանրություն բարձրացնելուց եւ ֆիզիկական վարժություններից։ Իրականում մասնագետները պնդում են, որ հղիները պիտի չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության ենթակա լինեն։ Օրինակ՝ յոգայի կամ նախածննդաբերական ֆիզիոթերապիայի դասերի հաճախեն։ Իսկ նստակյաց կենսակերպը ընդհակառակը վտանգավոր է հղիների համար։
Սթրեսն է մեղավոր ամեն ինչում
Սթրեսն ու տագնապի վիճակը բժիշկների կարծիքով վիժումների պատճառ չեն կարող դառնալ։ Շատ ավելի վտանգավոր են փորի շրջանում վնասվածքները։
Սնունդը կարող է վիժման պատճառ դառնալ
Կարծիք կա, որ հղի կանանք պիտի խուսափեն չիր եւ ձու օգտագործելուց, քանի որ դրանք ջերմություն են արտադրում։ Նման խորհուրդը ոչ մի հիմնավորում չունի, եւ գիտական ապացույց չկա այդ մթերքների՝ վիժեցնող հատկանիշի մասին։