Բանաններն անհետացման վտանգի տակ են
Societynews.am-ը գրում է.
CNN գործակալության փորձագետները նախազգուշացնում են, որ առաջիկա տարիներին մարդկությունը ստիպված կլինի բանանի նոր տեսակ օգտագործել: Ներկայում աշխարհում բանանի ամենատարածված տեսակը՝ Քավենդիշը, անհետացման վտանգի տակ է: Այն կրկնելու է իր նախորդի՝ Գրոսս Միշել տեսակի ճակատագիրը, որը 1960-ականների կեսերին տուժեց սնկային հիվանդությունից, եւ ֆերմերները նախընտրեցին գումար չծախսել իրենց տնկադաշտերը բուժելու համար, այլ պարզապես նոր տեսակի բանան աճեցնել:
Ըստ Kedem-ի, Քավենդիշ բանաններն այնքան էլ համեղ չէին, բայց ինչ-որ պատճառով սնկային հիվանդությամբ չվարակվեց: Հիմա, սակայն, հերթն այս տեսակինն է: Քավենդիշ բանաններն ամբողջ աշխարհում՝ Ասիայից մինչեւ Աֆրիկա եւ Ավստրալիա, լրջորեն տառապում են Tropical Race 4 կոչվող հիվանդությունից:
Հիմա ֆերմերները ստիպված կլինեն նոր տեսակ աճեցնել: Սակայն խնդիրն այն է, որ բանանի բազմաթիվ տեղական տեսակներ հասցրել են անհետանալ: