Հանրապետությունում անցած 3 օրում գրանցվել է 23 ՃՏՊ
SocietyՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 23 պատահարի հետևանքով 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 7-10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվ ածք հասցնելու 41 դեպքից բացահայտվել 38-ը, խարդախության 8 դեպքից` 6-ը: Բացահայտվել է գողության 21, գույքի դիտավորությամբ ոչնչացման 1, կողոպուտի, յուրացման և ավտոմեքենա փախցնելու 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: