Արցախում Համահայկական հաջորդ խաղերում կարող են ավելի շատ մարզաձևերի մրցաշարեր անցկացվել
SocietyՀամահայական 6-րդ ամառային խաղերի արցախյան ենթախմբերի մրցաշարերի ավարտից հետո խաղերի Համաշխարհային կոմիտեի փոխնախագահը ցանկություն է հայտնել հաջորդ խաղերի համար առաջարկել ավելի շատ մրցումներ անցկացնել Արցախում:
«Այո, մենք մտածում ենք հաջորդ Համահայկական խաղերին ավելի շատացնենք մարզաձևերի քանակն Արցախում: Եթե մնամ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մեջ, ապա պիտի պնդեմ, որ հաջորդ խաղերի ժամանակ ավելի շատ խմբեր և մարզաձևեր լինեն Արցախում: Պետք է հաշվի առնենք նաև նրանց հնարավորությունները, գուցե և ինչ-որ տեղ նաև աջակցենք նրանց այդ հարցում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Համահայկական խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Ստեփան Դերբեդրոսյանը:
Վերջինս խոսեց նաև արցախյան ենթախմբերի մասին` տալով իր գնահատականը. «Արցախի կողմից կազմակերպված մրցաշարերն իսկապես որ բացառիկ էին, մեր մարզիկները և մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Թե՚ ժողովուրդը, թե՚ ղեկավարությունը և թե՚ պատասխանու մարդիկ շատ լավ դիմավորեցին»:
Ստեփան Դերբերդրոսյանն անձամբ պատվիրակության հետ մեկնել էր Արցախ` հետևելու խաղերին: Համահայական խաղերի ֆուտբոլ և վոլեյբոլ ձևերի երկու ենթխմեբրի հանդիպումներ անցկացվեցին Ստեփանակերտում և Ասկերանում:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվիՀայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայկական մի շարք քաղաքներով: Համահայկականամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ,մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը`լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն:
Այս խաղերը իսկապես, որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ այլ նաև մասնիկներից քանակով, որըգերազանցում է 6350-ը: