Նինոծմինդայի քաղաքապետարանը կվերանորոգի տեղի հայկական մանկապարտեզը
SocietyՆինոծմինդայի քաղաքապետարանում կայացած քննարկումից հետո որոշում է կայացվել ֆինանսական միջոցներ հատկացնել քաղաքի հայկական «Ծիծեռնակ» մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Վրաստանի հայ համայնքից, կհիմնանորոգվի մանկապարտեզի խոհանոցը եւ սանհանգույցը: Ծրագրվում է նաեւ իրականացնել մանկապարտեզի տարածքի պարսպապատման աշխատանք:
«Ծիծեռնակ» մանկապարտեզը Նինոծմինդա քաղաքում միակ մանկապարտեզն է, որտեղ հաճախում են թե՚ քաղաքի, թե՚ հարակից գյուղերի երեխաները: