Գրեթե 140 մարդ Է փնտրում Իստրայի մոտ ավիավթարի հետեւանքով զոհված Հայաստանի քաղաքացուն
SocietyԳրեթե 140 մասնագետներ եւ շուրջ 30 միավոր տեխնիկա Է ներգրավված Մոսկվայի մարզում հիդրոինքնաթիռի եւ ուղղաթիռի բախման հետեւանքով իններորդ զոհվածի որոնման աշխատանքներում, ջրասուզակներն արդեն հետազոտել են Իստրայի ջրամբարի հատակի շուրջ 500 քառակուսի մետր տարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես» -ը, օգոստոսի 10-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է օպերատիվ շտաբի ներկայացուցիչը: Խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում Է Հայաստանի 28-ամյա քաղաքացի Պարույր Նորիկի Մանուկյանին:
Հիդրոինքնաթիռը եւ ուղղաթիռը Մոսկվայի մարզի Ալեխնովո բնակավայրի շրջանում բախվել են օգոստոսի 8-ի երեկոյան: Ըստ առկա տեղեկատվության, ինքնաթիռում եղել են օդաչուն եւ չորս ուղեւորներ, ուղղաթիռում՝ օդաչուն եւ երեք ուղեւորներ: Օդանավերը կործանվել են ու խորտակվել: ՌԴ-ի քննչական կոմիտեի տվյալներով՝ ութ զոհվածների մարմինները ջրից դուրս են բերված ու ճանաչված են:
Ավելի վաղ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հաստատել Է, որ հանրապետության չորս քաղաքացիներ, այդ թվում՝ երկու երեխա, են զոհվել Իստրայի ջրամբարի շրջանում ուղղաթիռի հետ Cessna-206 հիդրոինքնաթիռի բախման հետեւանքով:
«Ինչ վերաբերում Է Հայաստանի քաղաքացիներին, ապա ներկա պահին նրանց վերաբերյալ հայտնի Է, որ զոհվել են Պարույր Նորիկի Մանուկյանը՝ ծնված 1987 թվականին, նրա մարմինն առայժմ հայտնաբերված չԷ, Լարիսա Վրեժի Մանուկյանը՝ ծնված 1982 թվականին, Օֆելյա Ազատի Գլչյանը՝ ծնված 2005 թՎականին, ինչպես նաեւ Էրիկ Ազատի Գլչյանը՝ ծնված 2007 թվականին»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունում:
«Աշխատում են 138 մարդ ու 28 միավոր տեխնիկա: Ջրասուզակները կատարել են 38 սուզում, հետազոտել ընդհանուր առմամբ հատակի 500 քառակուսի մետր տարածք»,-նշել Է գործակալության զրուցակիցը: