Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու նրա կին Քեթրինը երկրորդ երեխային են սպասում: Քեմբրիջի դքսուհու նոր հղիության մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատի պաշտոնական ներկայացուցիչը: Այս մասին հայտնել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Բրիտանական միապետության ներկայացուցչի հաղորդագրության համաձայն՝ Էլիզաբեթ 2-րդ թագուհին, ինչպես նաև Ուիլյամի և Քեյթի ծնողները «մեծ ոգևորությամբ են ընդունել այդ լուրը»: Նշվում է նաև, որ Բրիտանական միապետության ժառանգի կինն «իրեն հրաշալի է զգում» և այժմ գտնվում է Լոնդոնի Քենսինգտոնյան պալատում: