Իստրայի ջրամբարի հատակի աղբը դժվարացնում Է ավիաաղետի իններորդ զոհի որոնումները
SocietyԻստրայի ջրամբարի հատակում գրեթե զրոյական տեսանելիությունը եւ սուզածառերը դժվարացնում Է ջրասուզակների կողմից Մոսկվայի մարզում հիդրոինքնաթիռի եւ ուղղաթիռի բախման հետեւանքով իններորդ զոհվածի որոնումները, օգոստոսի 10-ի առավոտից կատարվել Է եւս ինը սուզում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին, հայտնել Է օպերատիվ շտաբի ներկայացուցիչը: Խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում Է Հայաստանի 28-ամյա քաղաքացի Պարույր Նորիկի Մանուկյանին:
Cessna հիդրոինքնաթիռը եւ Robinson ուղղաթիռը բախումից հետո խորտակվել են օգոստոսի 8-ի երեկոյան Մոսկվայի մարզի Իստրայի ջրամբարի երկնքում, ափից 500 մետր հեռավորության վրա:
Ընդամենը կատարվել Է 42 սուզում, դրանցից ինը՝ այսօր, առայժմ արդյունք չկա»,-պատմել Է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ զոհվածը կարող Է գտնվել 15 մետր խորության վրա:
«Հատակի մոտ տեսանելիությունը գրեթե զրոյական Է, շուրջ բոլորը սուզածառեր են, աղբ»,-նշել Է շտաբի ներկայացուցիչը:
Ուղղաթիռն ու ինքնաթիռն արդեն դուրս են բերվել ջրից, դրանց բեկորները զննվում են Միջազգային ավիացիոն կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննիչները որպես ողբերգության հիմնական վարկած դիտարկում են նավավարման սխալը:
Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաստատել Է, որ Հայաստանի չորս քաղաքացիներ, այդ թվում՝ երկու երեխա, են զոհվել Իստրայի ջրամբարի շրջանում ուղղաթիռի հետ հիդրոինքնաթիռի բախման հետեւանքով:
«Ինչ վերաբերում Է Հայաստանի քաղաքացիներին, ապա ներկա պահին նրանց վերաբերյալ հայտնի Է, որ զոհվել են Պարույր Նորիկի Մանուկյանը՝ ծնված 1987 թվականին, նրա մարմինն առայժմ հայտնաբերված չԷ, Լարիսա Վրեժի Մանուկյանը՝ ծնված 1982 թվականին, Օֆելյա Ազատի Գլչյանը՝ ծնված 2005 թՎականին, ինչպես նաեւ Էրիկ Ազատի Գլչյանը՝ ծնված 2007 թվականին»,- հայտնել են ՌԴ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունում: