Գողության փորձի համար հետախուզվող քաղաքացուն բերման են ենթարկել
SocietyՈստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 10-ին, ժամը 00.30-ին, Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցից բերման է ենթարկվել 31-ամյա Խաչիկ Դ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: