Yerevan, 21.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Օրվա աստղագուշակը. օգոստոսի 11

Lifestyle

 Խոյ

Այսօր աշխատեք հենց օրվա սկզբից լուրջ տրամադրվել և ուրիշների համար մտահոգվել նույնքան, որքան ինքներդ ձեզ համար։ Մեծանում է ստեղծագործական ներուժը, հնարավոր են հաջողություններ գործունեության նոր ոլորտներում։ Օրը հարմար է ավելի փորձառու գործընկերների հետ համատեղ աշխատանքի համար, նրանց գիտելիքներն ու հմտությունները ձեզ համար օգտակար կլինեն։ Օրվա երկրորդ կեսը տարբերվում է անբարենպաստ զգացմունքային ֆոնով։ Օրվա այս մասի համար ցանկալի չէ հանդիպումների ծրագրումը, հատկապես այն մարդկանց հետ, ովքեր ձեզ մոտ հակասական զգացումներ են առաջացնում։ Հնարավոր են վեճեր ավագ ազգականների հետ։

Ցուլ

Օրը հենց սկզբից լավ է դասավորվում, մեծ հնարավորություններ է բացում նշանի շատ ներկայացուցիչների համար։ Աշխատեք ձեր տաղանդների համար արժանի կիրառություն գտնել, ափսոս է մեծ ջանքեր և ժամանակ ծախսել մանր և ոչ նշանակալի գործերի վրա։ Դուք լավ գլուխ եք հանում կազմակերպչական բնույթի հարցերից, ենթականերին խելքին մոտ հանձնարարություններ եք տալիս, իսկ առաջնորդական հատկություններ էլ ցուցաբերում եք ճիշտ ժամանակին։ Փողի և սիրո հետ կապված հարցերում ձեր բախտը բերում է, ընդ որում այնքան, որ ձեզ կարող են նախանձել։ Հարմար օր է մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկելու համար։

Երկվորյակ

Նպատակին հասնելու համար ցուցաբերած ձեր հնարամտությունը շուտով կպարգևատրվի։ Շրջապատի հետ դուք ձեզ այնքան անմիջական և ուրախ եք զգում, որ դժվար թե որևէ մեկը կարողանա ընդդիմանալ ձեր հմայքին, չնայած որ այսօր հաստատված ծանոթությունները դժվար թե լուրջ հետևանքներ ունենան։ Ձեզ հաջողվում է հարթել հարազատների հետ ունեցած տարաձայնությունները և ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, ում հետ վերջերս վիճել էիք։ Այսօր կարելի է մեծ գնումներ անել, հատկապես տան համար անհրաժեշտ իրեր։ Հեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել։

Խեցգետին

Լավ օր է կարևոր գործ կամ այնպիսի նախագիծ սկսելու համար, որի հետ մեծ հույսեր եք կապում։ Աշխատանքի մեջ հաջողությունները կարծես պատահականորեն են գալիս, բայց իրականում այն ջանքերի արդյունքն են, որոնք ավելի վաղ թափել էիք։ Հնարավոր է ծառայողական առաջխաղացում, ինչպես նաև հետաքրքիր գործնական առաջարկներ։ Շահույթներն ավելանում են։ Դուք ընդհանուր լեզու եք գտնում նույնիսկ նրանց հետ, ում հետ երկար ժամանակ չէիք շփվում, և ոչ թե այն պատճառով, որ դուք զիջումների եք գնում։ Պարզապես դուք ասում եք այն, ինչ մտածում եք, և ձեզ ճիշտ են հասկանում։

Առյուծ

Զբաղվեք այն գործերով, որոնք ձեզ հաճելի են։ Գործընկերների և ղեկավարների հետ հարաբերությունները հարթ և ներդաշնակ են կառուցվում։ Ձեր հարմարավետության մասին մտահոգվում են մարդիկ, ովքեր ձեր նկատմամբ նախկինում անտարբեր էին։ Հնարավոր են ուշադրության փոքրիկ դրսևորումներ հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից։ Օրվա երկրորդ կեսը դժվար կլինի։ Կենսական տոնուսն ընկած է, դուք հոգնածություն եք զգում, բայց, այնուամենայնիվ, չեք ուզում թողնել սկսած գործերը։ Մինչդեռ լավ կլիներ հանգստանալ, իսկ ավելի ուշ, երբ ձեր ուժերը վերականգնված կլինեն, շարունակել մնացածը։

Կույս

Անբարենպաստ օր է ինչպես գործնական, այնպես էլ անձնական շփումների համար։ Լուրջ տարաձայնություններ են ծագում գործընկերների և մտերիմների հետ հարաբերություններում, ձեզ թվում է, թե կորցնում եք վաղեմի դաշնակիցներին։ Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել կամ քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են աշխատավայրի փոփոխության հետ։ Այսօր ստացված տեղեկատվությունը մանրամասն վերամշակման կարիք կունենա։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը ձեզ միտումնավոր մոլորության մեջ է գցում։ Հնարավոր են չծրագրված այցեր։ Այսօր ծագած ֆինանսական խնդիրներն ավելի լուրջ են, քան թվում է առաջին հայացքից։

Կշեռք

Բարենպաստ օր է աշխատանքի համար, կարելի է բարձրանալ կարիերայի աստիճանով կամ եկամուտների նշանակալի ավելացման հասնել, ընդ որում այդ ամենը մեծ ջանքեր չեն պահանջի։ Հաջողվում է նոր դաշնակիցներ գտնել, այդ թվում ազդեցիկ մարդկանց շրջանում։ Օրը հարմար է նոր ծանոթությունների, գործնական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար։ Հարաբերությունները դինամիկ զարգացում կապրեն և շատ դրական էմոցիաներ կպարգևեն։ Հնարավոր է հաշտեցում ընտանեկան վեճից հետո կամ հարազատների հետ կոնֆլիկտների կարգավորում։

Կարիճ

Ստիպված եք ծրագրերը շտկել ընթացքում, օրը շատ անսպասելի բաներ կբերի իր հետ։ Տեղի ունեցածի գնահատումը հեշտ չի տրվում, բայց շուտով դուք կգաք այն եզրակացության, որ բոլոր փոփոխությունները դեպի լավն են տանում։ Հարմար օր է ինքնուրույն և ստեղծագործական աշխատանքի համար։ Դուք սուր զգացողությունների կարիք ունեք, հնարավոր է հետաքրքիր ծանոթություն կամ ռոմանտիկ հարաբերության սկիզբ։ Դրանց շարունակականությունը և լրջությունը կախված է միայն ձեզնից։

Աղեղնավոր

Չնայած որ օրն այնքան էլ բարենպաստ և հետաքրքիր չէ, նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հաճույքով են գլուխ հանում անսովոր և բարդ գործերից։ Ամեն ինչ չէ, որ միանգամից է ստացվում, բայց հաջողությունը կայցելի ձեզ, թեև ավելի ուշ։ Լավ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման համար, դուք կարող եք հեշտությամբ ձեռք բերել նրանց հովանավորությունը։ Ռոմանտիկ ժամադրությունները լավ են անցնում և երկար հիշվում։ Այսօր կարելի է հանդիպումներ նշանակել այն մարդկանց հետ, ում ցանկանում եք դուր գալ․ ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի։ Իմիջի հետ կապված փորձարարությունները հաջող կստացվեն։

Այծեղջյուր

Մարդկային շփումներում խնդիրներ կծագեն։ Դուք այնքան վատ եք հասկանում մարդկանց, որ վեճեր կարող են ծագել անգամ մանրուքներից։ Ձեր հասցեին հնչած դիտողություններին դուք շատ սուր եք արձագանքում, նույնիսկ այն ժամանակ, եթե ձեր հասցեին հնչած քննադատությունը կառուցողական բնույթ է կրում։ Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ։ Օրվա երկրորդ կեսը նորությունների համար է, որոնք կստիպեն ձեզ անհանգստանալ։ Հանգստացեք, ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Դեռ ուշ չէ իրավիճակի վրա ազդելու և այն ձեր ուզած ուղղությամբ տանելու համար։

Ջրհոս

Երևակայության և պատրանքների ժամանակ չէ, պետք է մտածել իրերի իսկական դրության մասին։ Իհարկե, օդային դղյակներ կառուցելը հետաքրքիր է, բայց, հավատացեք, պրակտիկ խնդիրների լուծումն էլ զուրկ չէ հետաքրքրությունից։ Հնարավոր է՝ ոչ այնքան հաճելի նորություններ ստանաք, չի բացառվում, որ դրանց պատճառով փոխվեն ձեր պլանները և հրաժարվեք նշանակված հանդիպումներից։ Այսօր ցանկալի չէ ուղևորության մեկնել։ Ռոմանտիկ ժամադրությունները շատ լավ չեն անցնի, սիրելիի հետ վեճի բռնվելու վտանգ կա։ Դուք իմաստուն կվարվեք, եթե հրաժարվեք դիտողություններ անելուց։

Ձկներ

Անհանգստության առիթներ կան, բայց անհաջողությունները, որոնք ձեզ աղետալի են թվում, շուտով կմոռացվեն։ Չնայած ձեր նկատմամբ անբարյացակամ տրամադրված մարդկանց, դուք իրագործում եք ձեր մասնագիտական մտահղացումները և հաջողության եք հասնում այնպիսի գործերի մեջ, որոնք պահանջում են ոչ ստանդարտ որոշումներ և արարքներ։ Անձնական հմայքը գործնական բանակցությունների ժամանակ իր դերն է խաղում։ Վերջինս աշխատում է այնտեղ, որտեղ առողջ դատողությունը և փաստարկները պարտություն են կրում։ Օրը հարմար է իրավաբանական և ֆինանսական տիպի հարցերի լուծման համար։ Ինչ որ մեկի վրա դուք հնարավոր է սառը մարդու տպավորություն թողնեք, բայց այն մարդը, ով արժանի է ուշադրության, ձեր մեջ ուժեղ զգացմունքներ կարթնացնի։ 

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''