Արգելված Է ավտոտրանսպորտի երթեւեկությունը Ստեփանծմինդա - Լարս ճանապարհով
SocietyԱնձրեւի տեսքով սպասվող սաստիկ տեղումների պատճառով արգելված Է բոլոր տեսակների ավտոտրանսպորտի երթեւեկությունը Դարիալի կիրճում Ստեփանծմինդա - Լարս ավտոմոբիլային ճանապարհի հատվածում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին հաղորդել Է Վրաստանի Եկամուտների ծառայությունը:
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ բնական պաշարների նախարարության հանձնարարականով մայրուղով մարդատար ավտոտրանսպորտի երթեւեկությունը կարգելվի ժամը 20:30-ից մինչեւ 05:30-ը: Իսկ ինչ վերաբերում Է կցանքով եւ կիսակցանքով ավտոտրանսպորտին եւ ավտոբուսներին, որոնց տարողությունը գերազանցում Է 30 տեղը, դրանց երթեւեկությունը կարգելվի ժամը 00:00-ից մինչեւ 05:30-ը:
Ինտենսիվ տեղումների դեպքում երթեւեկությունը կարգելվի ժամը 20:30-ից մինչեւ 05:30-ը:
«Կազբեգի» մաքսային անցակետը նույնպես չի աշխատի նշված ժամանակային միջակայքերում:
Սահմանափակումները մտցվել են օգոստոսի 10-ին եւ կտեւեն մինչեւ այս ամսվա 17-ը: