Խոշոր ավտովթար Արմավիիր քաղաքի սկզբնամասում. բախվել են «КАМАЗ»-ն ու պատգամավորի «Գազելը». կա 7 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SocietyShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի Մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ բախվել են Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ, 57-ամյա Ավետիք Մարտիրոսյանի վարած «Գազել» մակնիշի 1370 L համարանիշի և Երևան քաղաքի Նոր-Արեշ 22 փողոցի բնակիչ, 30-ամյա Գևորգ Տիտանյանի վարած «КАМАЗ» մակնիշի 391 ՍԼ 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու վարորդները և «Գազելի» ուղևորներ՝ 28-ամյա Խաչատուր Մանուկյանը, 44-ամյա Ալվարդ Գինոսյանը, 50-ամյա Թովմաս Հայրապետյանը, 53-ամյա Թորոս Սվազյանը, 56-ամյա Օլգա Գևորգյանը, 23-ամյա Մարգարիտա Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 29 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Գազել» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանք:
Շարունակությունն՝ այստեղ: