Yerevan, 07.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը 2016-ին կհյուրընկալի «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը

Society

 «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը 2016 թվականին անցկացվելու է Հայաստանում ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Հայաստանը հայտ էր ներկայացրել «Ինչ, որտեղ, երբ» խաղի միջազգային ասոցիացիային, որ հաջորդ տարի Հայաստանում անցկացվի խաղի աշխարհի չեմպ իոնատը: Այն ամենակարևոր միջոցառումն է միջազգային ինտեկելտուալ շարժման մեջ, որը պատիվ է բերում այն երկրին, որտեղ կազմակերպվում է` և քարոզչական, և քաղաքական, և տեղեկատվական հոսքերում հայտնվելու առումով: Մենք դիմել էինք ակումբների միջազգային ասոցիացիային և օրեր առաջ ստացել ենք ասոցիացիայի նախագահ Կազլովի կողմից գրավոր հաստատում առ այն, որ Գիտակների հայկական ասոցիացիայի հայտը 2016 թվականին աշխարհի առաջնությունը Հայաստանում, մասնավորապես, Ծաղկաձորում անցկացնելու հետ կապված, դիտարկվել է ու նախագահության կողմից հաստատվել»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նախարարը հայտնեց, որ հայաստանյան կողմից կազմակերպչական աշխատանքների համակարգողը կլինի ինքը, Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը կզբաղվի գործադիր հարցերով: «Մենք միասին կաշխատենք միջազգային ասոցիացիայի հետ, որտեղ ևս կլինի համակազմակերպիչ կոմիտե: Մի քանի շաբաթ հետո կժամանեն մեր գործընկերները, որ տեղում ծանոթանան կազմակերպչական աշխատանքներին, ծաղկաձորյան հյուրանոցի հնարավորություններին: Մենք սեպտեմբերի 3-4-ից սկսում ենք նախապատարվստվել «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի առաջնությանը»,-տեղեկացրե ց Արմեն Աշոտյանը` հույս հայտնելով ստանալ նաև հայկական լրատվամիջոցների աջակցությունը նմանատիպ կարևոր միջոցառման լուսաբանման առումով:

Նախարարը նշեց, որ Տիգրան Քոչարյանի հետ պատրաստվում են նոյեմբերին ներկա գտնվել խաղի աշխարհի այս տարվա առաջնությանը, որն անցկացվելու է Վրաստանում:

Նախարարի խոսքով` հայկական կողմին ընձեռվեց հնարավորություն առաջնությունն այստեղ անցկացնելու, քանի որ վերջին տարիներին Հայաստանում նոր թափ է ստանում ինտելեկտուալ շարժում, ինչին նպաստում է նաև ՀՀ կառավարության աջակցությունը: «Հայաստանում ինտեկելտուալ շարժումը վերջին տասը տարիներին գտնվում է ՀՀ կառավարության հովանու ներքո: Բյուջետային հատկացումներ ու ծրագրավորված նպատակային աշխատանք է տարվում ինտելեկտուալ շարժումը քարոզելու և ավանդական դարձնելու համար: Հայաստանում աճում է ինտելեկտուալների նոր սերունդ»,-ընդգծեց Արմ են Աշոտյանը:

Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանի խոսքով` վերջին տարիներին հետևողական աշխատանք է տարվել, ինչի վկայությունը միջազգային ասպարեզում գրանցված հաջողություններն են: «Բացի նրանից, որ Դիլիջանյան խաղերի միջազգային փոռատոնը անցյալ տարի ճանաչվել է լավագույնը, նաև ասոցիացիան ներկայացնող գիտակներից մեկի հարցը ճանաչվել է լավագույնը: Անցյալ տարի մեր թիմերից մեկը «Brain ring»-ի աշխարհի առաջնությունում դարձավ փոխչեմպիոն: Ուզում եմ շեշտել, որ խաղը ռուսալեզու է, բայց վերջին տարիներին շեշտը դրվել է նա և հայալեզու հատվածը զարգացնելու վրա: Այսօր կարող եմ ասել, որ Գիտակների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող միջոցառումների մեծ մասը հայերենով է»,-ասաց Տիգրան Քոչարյանը: Նա կարևորեց հանգամանքը, որ 15 տարվա ընդմիջումից հետո հայաստանցի գիտակ Հայկ Գազազյանը ներգրավվել է Մոսկվայի էլիտար ակումբում և իր խաղով ապացուցել է, որ Հայաստանի գիտակներն ունեն այդ ներուժը:

Հանդիպմանը ներկա էր նաև Գիտակների հայկական ասոցիացիայի անդամ Նուիխ թիմի ավագ Էդգար Մարկոսյանը: Նրանք օրեր առաջ հաղթել են խոշոր ինտեկելտուալ փառատոնում` «Սևծովյան բաց գավաթ» առաջնությունում «Brain ring» խաղում` դառնալով գավաթակիր: Այդ առաջնությանը մասնակցել են 10-12 երկրների մոտ 50 թիմեր:«Բարեբախտաբար, կարողացանք հաղթել մրցաշարում երկու վրացական, մեկ գերմանական և եզրափակչում մեկ ադրբեջանական թիմի: Այս մրցանակը մեզ համար միջազգային մրցաշարերում առաջինն էր: Հուսով ենք, որ այլ մրցանականեր կարող ենք ձեռ ք բերել միջազգային ասպարեզներում»,-ասաց Էդգար Մարկոսյանը: Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի իրենց թիմը կներկայացնի Հայաստանը «Brain ring»-ի աշխարհի առաջնությանը:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live