Վթար Երեւան-Երասխ ճանապարհին. կա երեք վիրավոր
SocietyՕգոստոսի 10-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհին` Մասիս քաղաքի խաչմերուկում, բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդներից մեկը եւ 2 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: