Գյումրիում մեկնարկում է Պերմյակովի գործով դատական առաջին նիստը
SocietyԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող« ռուս զինվորական Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործով դատական առաջին նիստը մեկնարկում է այսօր` օգոստոսի 12-ին: Դատը տեղի է ունենալու ՌԴ Հարավկովկասյան ռազմական շրջանի 5-րդ կայազորային դատարանում՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործով դատական նիստը կկայանա Պերմյակովին ներկայացված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով նախատեսված՝ «Դասալքություն», «Զենքի հափշտակում» և «Զենքի ապօրինի կրում» մեղադրանքներով:
«Արմենպրես»-ի թղթակիցը դատարանի դահլիճում հետեւելու է նիստի ընթացքին:
Գյումրիում հունվարի 12-ին սպանդի էր ենթարկվել Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը։ Ոճրագործության համարմեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը« որը« ըստ պաշտոնականվարկածի« ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվումէ ռուսական ռազմաբազայի կալանավայրում։ Ռուսական կողմը Պերմյակովի գործը` սպանության մասով« հանձնել է ՀՀքննչական կոմիտեի վարույթ:
Արմենուհի Մխոյան