Հակառակորդն ականանետերից Արցախի ուղղությամբ արձակել է 154 արկ
SocietyՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ օգոստոի 11-ին և լույս 12-ի գիշերը հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բ ացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 82 մմ-անոց ականանետերից արձակել է 154 արկ: Ընդհանուր առմամբ` նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2600 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատասխան գործողություններով ճնշել հակառակորդի ակտիվությունը: