Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
SocietyՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
«Հարգելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ նորանոր հաջողություններ, անկոտրում կամք և վճռականություն՝ ի շահ մեր երկրի հզորացման և պետականության ամրապնդման: Ցանկանում եմ ձեզ անսպառ եռանդ, երազանքների և նպատակների իրականացում: Այս օրերին անցկացվող Համահայկական ամառային 6-րդ խաղերում «Հայաստան-Արցախ-Սփյուռք` միասնություն սպորտով» կարգախոսով միավորվել է Հայաստանի, Արցախի և սփյուռքի երիտասարդությունը: Ցանկանում եմ, որ այս օրերի միասնությունն ու համախմբվածությունը շարունակական լինեն հայ երիտասարդության համար: Սիրելի՛ երիտասարդներ, հիշեք, որ դուք եք կերտում մեր այսօրը և հպարտորեն քայլում դեպի ապագա:
Երիտասարդությունը հասարակության ամենադինամիկ և ամենազարգացող խավն է, ու հպարտությամբ կարող եմ ասել, որ այսօր բավականին նկատելի են ձեռքբերումները ոչ միայն սպորտի, այլ նաև գիտական տարբեր ոլորտներում: Թող շարունակական լինի ձեր նվիրվածությունը հայրենիքի պաշտպանության և ազատության, նրա լուսավոր ու գեղեցիկ ապագայի համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն իր ծրագրերով ու գործունեությամբ պատրաստ է մշտապես օգնել և աջակցել ձեզ՝ ձեր ստեղծագործ ներուժի ու կարողությունների բացահայտման համար և դրանք ի նպաստ մեր հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը օգտագործելուն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է շնորհավորական ուղերձում: