Դամասկոսի թաղամասերի ռմբակոծությունից 60 մարդ է տուժել
SocietyԴամասկոսի թաղամասերն օգոստոսի 12-ին ռմբակոծության թիրախում են հայտնվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռմբակոծության հետևանքով արձանագրվել է 5 զոհ և 55 վիրավոր, որոնց մեծամասնությունը կանայք ու երեխաներ են:
Արևելյան Ղուտայում տարածված ահաբեկիչները տասնյակ ռումբեր են արձակել Դամասկոսի բնակելի թաղամասերի ուղղությամբ: Ռումբեր են ընկել Օմայանների հրապարակում, ինչպես նաև Բաղդադի, Զաբլատանիի թաղամասերի վրա: Սիրիական օդային ուժերը ռմբակոծում են Ջոբար և Զամալքա շրջանների ահաբեկիչների դիրքերը:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: