Իրանահայ պատգամավորը Թեհրանում Հայկական հարցի մասին դասախոսություն է կարդացել
SocietyՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ ԻԻՀ Հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը Թեհրանում դասախոսություն է կարդացել Հայկական հարցի, Սեւրի պայմանագրի եւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական «Ալիք» պարբերականը, Խանլարյանը ներկաներին նախ ներկայացրել է Հայոց ցեղասպանության եւ դրա հետեւանքների վերացման անհրաժեշտությունը: Անդրադառնալով Սեւրի հաշտության վեհաժողովին, Խանլարյանը նշել է, որ պայմանագիրը երբեք չեղյալ չի համարվել, եւ այսօր այն ոչ թե իրավական այլ քաղաքական նշանակություն ունի: