Հայաստանի միջպետական նշանակության ճանապարհը փլուզման վտանգի տակ է
SocietyՄարտունի-Վարդենիս-Արցախ միջպետական ճանապարհը Կարճաղբյուր գյուղի լճափնյա մասում Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով հայտնվել է փլուզման վտանգի առջեւ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը,լճի բարձրացած ջուրը ողողել է միջպետական նշանակության ճանապարհի հողա յին պաստառը` քանդելով կողնակը եւ ասֆալտբետոնյա ծածկի որոշակի հատված:
«Կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում ճանապարհը կարող է փլուզվել` հանգեցնելով ծանր հետեւանքների: Վնասված հատվածը կազմում է մոտ 30 գծամետր, սակայն խնդիրը հիմնավորապես լուծելու համար, համաձայն մեր կողմից կատարված ուսումնասիրության, անհրաժեշտ է ողողված տարածքը գաբիոնապատել մոտ 80 գծամետր երկարությամբ, որի համար, նախնական ու մոտավոր հաշվարկներով, կպահանջվի մինչեւ 20 միլիոն դրամ»,-նշեց Գեւորգ խաչատրյանը: Ըստ բաժնի վարիչի ներկայացման` խնդրի մասին ՀՀ կառավարությանը տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը :
Խոսրով Խլղաթյան